Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am

Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am

Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր, որոնք ազդում եմ միզապարկի վզիկի և շագանակագեղձի վրա` բերելով միզարձակման բարելավման և շագանակագեղձի գերաճի դանդաղեցմանը։

Այս դեղերը կիրառվում են հատկապես միզարձակման ֆունկցիայի թույլ և միջին արտահայտվածության ախտանիշների դեպքում:

Դեղերի խմեբերն են.

Ալֆա-պաշարիչներ (Alpha blockers): Այս դեղերն (Prazosin, Doxazosin, Tamsulosin, Terazosin, Alfuzosin) ունեն միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, հետևաբար` միզարձակությունը լավացնող հատկություն: Նրանք չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ ժամանակավորապես լավացնում են հիվանդի գանգատները: Նրանց կողմանակի ազդեցություններից են հետադարձ սերմնաժայթքումը (Retrograde Ejaculation) և արյան զարկերակային ճնշումն իջեցնող (Hypotensive) հատկությունը։


5 ալֆա ռեֆուկտազայի պաշարիչներ (5-Alpha Reductase Inhibitors): Այս դեղերը կանխում են տեստոստերոնի կազմափոխումը՝ դիհիդրոտեստոստերոնի: Վերջինս նպաստում է շագանակագեղձի գերաճին: Դրանք են՝ Finasteride, Dutasteride: Կիրառվում են հատկապես մեծ ադենոմաների դեպքում: Նրանց կողմնակի ազդեցություններից են՝ սեռական դիսֆունկցիան, սեռական ցանկության նվազումը, կրծքագեղձերի մեծացումը և ոտքերի այտուցը:


Ֆոսֆոդիէստերազայի պաշարիչներ (Phosphodiesterase-5 Inhibitors): Ճիշտ է, այս խմբի դեղերը կիրառվում են հիմնականում էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման նպատակով, սակայն կիրառվում են նաև շագանակագեղձի գերաճի բուժման համար. հատկապես տադալաֆիլն (Zimfil) ունի նման կիրառում: Կողմնակի ազդեցություններից են՝ գլխացավը, տեսողական խանգարումն ու մկանային ցավերը:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը. morevmankan.am
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը. morevmankan.am

Ապրիլի 30-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժողական խանգարումներ հղիության ընթացքում» և...

Առողջ քաշ հղիության ընթացքում. morevmankan.am
Առողջ քաշ հղիության ընթացքում. morevmankan.am

Մի փորձեք նիհարել, եթե հղի եք։ Առողջ սնունդը և ցածր կալորիականությամբ ըմպելիքը (մասնավորապես՝ ջուրը) անհրաժեշտ են երեխայի պատշաճ աճի համար...

ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ